Վրաստանի խորհրդարանը կքննարկի քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը
29/01/2014 11:45
Նմանատիպ
Վրաստանի արդարադատության նախարարությունը խորհրդարան Է ներկայացրել ուղղումներ քաղաքացիության մասին օրենքում, մասնավորապես, ենթադրվում Է այլևս վրացական անձնագրից չզրկել նրանց, ովքեր արտասահմանյան քաղաքացիություն են ստացել:
Ինչպես հաղորդում Է «Apsny.ge»-ն, քաղաքացիության մասին օրենքում ուղղումներն արգելում են վրացական անձնագրից զրկել նրան, ով ունի այլ երկրի քաղաքացիություն, կամ այլ երկրում ապրելու և անհարգելի պատճառով երկու տարվա ընթացքում դուրս Է մնացել հյուպատոսական հաշվառումից:
Փոխվում Է նաև Վրաստանի քաղաքացիության վերականգնման ընթացակարգը: Դրա համար հարկավոր կլինի անցնել սոսկ վրացերենի իմացության քննություն, իսկ Վրաստանի պատմության և նրա իրավունքի հիմունքների թեստավորումը վերացվում Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում