Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Է նշանակվել Սոֆյա Շամանիդին
Նմանատիպ
Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնության հարցերով խորհրդական Է նշանակվել Սոֆյա Շամանիդին: Նրան հունվարի 29-ին երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկայացրել Է ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:«Ռեդիսոն» հյուրանոցում նախագահի հետ կայացած հանդիպմանը ներկա են եղել 20 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում Է Սոֆյա Շամանիդիի կենսագրությանը, ապա նա հունական փիլիսոփայության պրոֆեսոր Է, գիտությունների դոկտոր, գիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ եւ խմբագիր:
Շամանիդին ինքը իրեն տեսնում Է նախագահի եւ Էթնիկ փոքրամասնությունների միջեւ միջնորդի դերում:
«Կջանամ մշտական շփման մեջ լինել նրանց հետ, որպեսզի Վրաստանի նախագահը մշտապես տեղյակ լինի Էթնիկ փոքրամասնությունների խնդիրներին: Նաեւ կաշխատեմ ամեն ինչ անել, որպեսզի Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց երկրորդ կարգի քաղաքացիներ չզգան»,-հայտարարել Է Շամանիդին:
Նա նաեւ հատուկ ուշադրություն Է դարձրել Էթնիկ փոքրամասնությունների առանձին խնդիրների վրա:
«Գլխավոր խնդիրն ինքնության եւ ավանդույթների պահպանումն Է: Ես Էթնիկ փոքրամասնությունների հետ աշխատանքի փորձ ունեմ, եւ ինքս այդ խմբի ներկայացուցիչ եմ, ուստի հիանալի գիտեմ նրանց խնդիրները եւ ամեն օր առնչվում եմ դրանց: Իմ գնահատականները համարժեք կլինեն նրանց խնդիրներին»,-հայտարարել Է Սոֆյա Շամանիդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում