Ադրբեջանական լոբբին հետզհետե գնում է ամերիկյան կոնգրեսականներին

ԱՄՆ-ի առաջատար որոշ օրենսդիրներ և նրանց ծառայակիցները նախորդ աշնանը բիզնես դասի թռիչքով ժամանել էին Բաքու’ էքսկուրսիայի: Նրանք մնացել էին քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներում, այցելել են քամիների քաղաքի ամենահին պատմամշակութային վայրերը, և փոքրիկ բրիֆինգներ անցկացնելով’ խոսել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մասին:

Պատվիրակության կազմի մեջ մտել են դեմոկրատ կոնգրեսականներ Ջիմ Մաքդերմոտտը, Դոնալդ Փեյնը, իսկ հանրապետականներին ներկայացնում էին Բիլլի Լոնգը և այլոք: Հետաքրքիր է’ այցը, որը կայացել նախորդ տարվա նոյեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում, համընկնում էր Օբամայի’ ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ բացասական հայտարարությունների ժամանակահատվածի հետ:

Կոնգրեսականների շրջագայությունը Բաքու, որի ծախսերն ամբողջությամբ հոգացել էր ադրբեջանական կողմը, անցյալ տարվա ընթացքում կատարված կոնգրեսմենների համար կազմակերպված 36 այցերից մեկն էր, որը հրավիրող կողմի վրա ընդհանուր առմամբ արժեցել է մոտ 260 հազար դոլար:Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ի պաշտոնական աղբյուրները, վերջին այցի համար Ադրբեջանը ծախսել է մոտ 40000:

Սակայն այդ այցերը միանաշանակ չեն ընդունվում ոչ Բաքվում ոչ էլ Վաշինգտոնում: Նման այցերի քննադատները ԱՄՆ-ում նշում են, որ Սենատի անդամների համար անընդունելի են նման ուղևորությունները, որոնք իրականացվում են ավտորիտար երկրների կողմից

«Դա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կառավարության կողմից նավթն օգտագործելու միջոցով Կոնգրեսին գնելու քայլ»,-Turan հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել նախկին ամերիկացի դիվանագետը’ կոչ անելով դադարեցնել նման այցերը:

Սակայն ամերիկյան Humpty Dumpty Institute հայտնում է, որ մատի 14-19-ը կկայանա ամերիկյան կոնգրեսականների հերթական այցը Բաքու: Այսպիսով, տեսնում ենք, որ ադրբեջանական լոբբին գնալով մեծ թափ է հավաքում ԱՄՆ-ում:

Ադրբեջանական լոբբի նպատակները ԱՄՆ-ում

Երկարաժամկետ առումով Ադրբեջանն իր առջև դրել է ԱՄՆ-ի հասարակական և քաղաքական շրջանակներում բարձրացնել ադրբեջանանպաստ տեղեկատվությունը Արցախյան կոնֆլիկտի վերաբերյալ, մասնավարապես’ Արցախյան պատերազմում իրենց պարտությունները ներակայացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կորուստ: Հիմնական լոբբիստական ակցիաները նվիրված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգմանը, պայքար , որպեսզի դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետությունը ընգրված լինի Ադրբեջանի դե յուրե ամրագրված սահմաններում: Ադրբեջանցիները փորձում են լոբբինգի միջոցով բարձրաձայնել Խոջալուի դեպքերը, որը ներկայացնում է ,որպես ցեղասպանություն:

Այսպիսով, արտաքին քաղաքական բլոկում ադրբեջանական լոբբիստները հիմնականում երեք նպատակ են դնում ‘ ներկայացնել Ադրբեջանին, որպես տարածաշրջանում ԱՄՆ-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր, ճնշում գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման հարցում և հասնել տարբեր նահանգների կողմից «Խոջալուի ցեղասպանության» ճանաչմանը’ ի հակադրություն հայկական լոբբի իրականացրած գործունեությանը, որը փորձում է հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Հաջորդ սեկտորը, որի վրա աշխատում են ադրբեջանական լոբբիստները Ադրբեջանի ներքին քաղաքականության, մասնավարոապես’ գործող իշխանությունների գործունեության համար լեգիտիմության ապահովումն է:

Ադրբեջանցիները հսկայական միջոցներ են ծախսում, որպեսզի ԱՄՆ-ն աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, ժողովրդավարության ցածր մակարդակի և ներքաղաքական այլ բացթողումների վրա:

Ի հեճուկս Ադրբեջանի պետական քարոզչություն իրականացնող լոբբիստների խմբին, ԱՄՆ-ում գործում են նաև ադրբեջանական լոբբի, որը փորձում է ազդել կառավարության և օրենսդիր մարմնի գործունեության վրա, որպեսզի վերջիններս դատապարտեն Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական գործունեությունը:
Ադրբեջանական լոբբիի համար կարևորագույն նպատակներից է Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի իրավական ուժի դադարեցումը:

Երկարաժամկետ առումով Ադրբեջանը փորձում է պահպանել իր տնտեսական գրավչությունը ԱՄՆ-ի համար: Կարճաժամկետ առումով ադրբեջանական լոբբիստները փորձում են լուծել քաղաքական արդի գործընթացների արդյունքում առաջացած խնդիրները և արագ արձագանքել դրանց: Մասնավորապես’ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկար ժամանակ չէր շնորհավորում Իլհամ Ալիևին երրորդ անգամ նախագահ դառնալու կապակցությամբ:

Ադրբեջանական լոբբին գործի դրեց իր միջոցները’ ճնշում գործադրելու Օբամայի վրա’ հասնելու կեղծված ընտրությունների լեգիտիմացմանը:

Գործունեության արդյունքները

Եթե ԱՄՆ-ում գործող ադրբեջանանպաստ լոբբի իրականացնող կազմակերպությունների գործունեությունը դիտարկում ենք ներդված միջոցների և ստացած արդյուքների տեսանկյունից ապա կարող ենք փաստել, որ արդյունավետությունը բավականին ցածր է: Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդնում որոշակի միջոցառումների կազմակերպման համար, որնց մասնակցում են հիմնականում ամերիկյան քաղաքականությունից հեռացած և քաղաքական որոծումների վրա ազդելու բավրարար կծիռ չունեցող գործիչներ:

Ադրբեջանը տասնյակ հազարավոր դոլարներ է ներդնում նաև ամերիկյան տեղեկատվական դաշտում Ադրբեջանի իմիջը բարձրացնող, հակահայկական նյութեր հրապարակելու համար: Այս ամենը , բնականաբար, մեծ ազդեցություն է թողնում այն զանգվածի վրա, որոնք տեղեկություն չունեն Հայաստանի վերաբերյալ և Ադրբեջանի մատուցած տեղեկատվությունը գնում է, որպես առաջին աղբյուր: Իսկ մարդիկ սովորաբար հավատում են հենց այն տեղեկատվական աղբյուրին, որից առաջիննն են ստացել ինֆորմացիան:

Ադրբեջանական լոբբին միայն վերջին տարիներին է համակարգված բնույթ ստացել և գործում առաձին ‘ իբր հենց ադրբեջանական ազգին և պետությանը ներկայացնող ուժ: Այս տարիների ընթացքում մեծ ձեռքբերումներ չեն ունեցել, սակայն պատկերը , գնալով փոխվում է:

Նման ակտիվ տեմպերով տեղեկատվական դաշտի գրավման դեպքում Ադրբեջանը իրեն ստեղծում է հայերի կողմից ցեղասպանված պետության իմիջ, որի ձեռքից վերցրել են իր տարածքների մի մասը: Նման ակտիվ քարոզչության իրականացմանը դիմակայելու համար հայկական լոբբին ևս պետք է ակտիվացնի իր գործունեությունը և ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսնակյունից ևս:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում