Թուրքիայում Ալ Կաիդայի երեք ռազմաբազա է առկա

Իսրայելի բանակի ռազմական հետախուզության պատասխանատու, գեներալ Ավիվ Կոչավին Թել Ավիվում կազմակերպված անվտանգության համաժողովում ցուցադրել է Թուրքիայի տարածքում ահաբեկչական «Ալ Կաիդա» կազմակերպության երեք ռազմաբազաներով նշված քարտեզ: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իսրայելցի գեներալը զգուշացրել է, որ Սիրիա կռվելու մեկնած միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամները չեն մնում այնտեղ , և հնարավոր է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով թափանցեն Եվրոպա:

Կոչավին ներկաներին քարտեզի վրա ցուցադրել է Թուրքիայում «Ալ Կաիդա»-ի ռազմաբազաների գտնվելու վայրերը, որոնք տեղադրված են Քարամանի, Օսմանիյեի և Ուրֆայի նահանգներում: Ենթադրվում է, որ այդ ռազմաբազաներում 100-ից ավելի «Ալ Կաիդա»-ի զինյալներ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում