Շվեյցարիան ևս կասեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
30/01/2014 10:40
Նմանատիպ
Շվեյցարիայի կառավարությունը ևս հետևել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի օրինակին և հայտարարել է Իրանի նկատմամբ սանկցիաների որոշ մասին հանման մասին:
Կառավարության ընդունած որոշման համաձայն, Իրանի հետ թանկարժեք մետաղների և նավթամթերքի առևտուրը, իրանական նավթի փոխադրումը և իրանական կազմակերպությունների շահերից բխող ֆինանսական մի շարք օպերացիաների իրականացումը կթույլատրվի մինչ սույն թվականի օգոստոսի 14-ը:
Հիշեցնենք, որ Իրանը հունվարի 20-ից դադարեցրել Է ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը, որին էլ հետևել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցների հանմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում