Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիեւի Մայդանը «գործում Է» սովորական ռեժիմով
30/01/2014 14:24
Նմանատիպ
Չնայած 21 աստիճան սառնամանիքին, Կիեւի Մայդանը «գործում Է» սովորական ռեժիմով:Ինչպես հունվարի 30-ի առավոտյան հաղորդել Է «Ինտերֆաքսը», սաստիկ ցրտի պատճառով բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությունն ավելի Է մոտեցել վրաններին, որտեղ տեղադրված են իբրեւ վառարան ծառայող տակառներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայդանի բեմահարթակի վրա ելույթ են ունենում ակտիվիստները, բեմի առջեւ կանգնած են մի քանի տասնյակ մարդիկ, նրանց մոտ երբեմն կանգ են առնում այն կիեւցիները, որոնք իրենց գործերով անցնում են կենտրոնական փողոցներով:
Գրուշեւսկի փողոցում արտաքին բարիկադի վրա կան շուրջ 150 բողոքավորներ, որոնք հսկում են ուժայինների ջոկատաշղթային եւ նույնպես տաքանում են վառարանի վերածված տակառների մոտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում