Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների նախավերջին հանդիպումը
Նմանատիպ
Ժնևում հունվարի 30-ին ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմիի միջնորդությամբ մեկնարկել են բանակցությունները Սիրիայի կառավարական և ընդդիմադիր կոալիցիայի պատվիրակությունների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա միջսիրիական բանակցությունների նախավերջին օրն է, իսկ հունվարի 31-ին կ ավարտվի բանակցությունների առաջին փուլը: Հնարավոր է, որ այսօրվա քննարկումներում լինի Սիրիայի անցումային կառավարություն ձևավորելու հարցը:Մինչև այժմ բանակցություններում մեծ առաջխաղացում չի նկատվել, քանի որ 2 կողմերը հանդես են գալիս նույնատիպ պահանջներով հայտարարությամբ:
ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին հունվարի 29-ին նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորություններն ազդեցություն գործելու կողմերի վրա, որպեսզի քննարկումներն ավելի պարզ դառնան:
Ամենայն հավանականությամբ, բանակցությունների 2-րդ փուլը կսկսվի մեկ շաբաթից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում