Մյունխենում մեկնարկում է անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովը
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում կհանդիպի տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ուկրաինայի ու Իրանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: «Խորհրդաժողովի շրջանակներում հունվարի 31-ին ծրագրված են Սերգեյ Լավրովի մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ»,- հայտնել են գերատեսչությունում:
Նաեւ փետրվարի 1-ին բանակցություններ են նախատեսված Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունվարի 31-ին Մյունխենում մեկնարկելու Է անվտանգության հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը: 1962 թվականից անցկացվող խորհրդաժողովում այս տարի հիմնական ուշադրությունը կդարձվի եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման հարցերի, Ուկրաինայի ճգնաժամի, Ռուսաստան-Եվրամիություն եւ Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների զարգացման, կիբեռտարածության կարգավորման, Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի իրադրության, իրանական միջուկային ծրագրի, գլոբալ անվտանգության ու կայունության համար ֆինանսական ճգնաժամի հետեւան քների ազդեցության, Էներգաանվտանգության ապահովման վրա:
Խորհրդաժողովի աշխատանքին, ինչպես եւ նախորդ տարիներին, կմասնակցեն պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներ, խորհրդարանականներ եւ փորձագետներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում