ԵԽԽՎ-ն կարող Է ապրիլյան նստաշրջանում ձայնի իրավունքից զրկել Ուկրաինայի պատվիրակությանը
30/01/2014 16:31
Նմանատիպ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 30-ին բանաձեւ Է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որը պահպանում Է ապրիլյան նստաշրջանում Կիեւի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հնարավորութունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:«Այս պահին ԵԽԽՎ-ն չի ցանկանում քննարկել վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության քվեարկելու իրավունքի հնարավոր դադարեցման հարցը»,- նշված Է բանաձեւում:
«Այնուամենայնիվ, այն կարող Է նման պատժամիջոցները քննարկել ապրիլի նստաշրջանի երկրորդ մասում, եթե շարունակվեն մարդու իրավունքների լուրջ խախտումները կամ եթե Մայդանի բողոքի շարժումը ցրվի ուժային մեթոդներով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում