Ուկրաինայի Գերագույն ռադան կստեղծի սահմանադրական բարեփոխման ժամանակավոր հանձնաժողով

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 4-ին կստեղծի երկրում սահմանադրական բարեփոխում իրականացնելու հարցերի ժամանակավոր հատուկ հանձնաժողով (ԺՀՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության արդարադատության նախարար Ելենա Լուկաշը:Համապատասխան հարցը Գերագույն ռադայում քվեարկության կդրվի փետրվարին 4-ին: «Հանձնաժողովին կմասնակցեն բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները»,- ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ ԺՀՀ-ի խնդիրն Է՝ «սահմանադրական փոփոխությունները պատրաստել խորհրդարանական-նախագահական հանրապետության անցնելու համար»: «Մենք համոզված ենք, որ ընդդիմության հետ արդյունավետ բանակցությունները կշարունակվեն»,-հավելել Է Լուկաշը:

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել Է, թե պնդում Է վերադարձը 2004 թվականի Սահմանադրությանը, որը, մասնավորապես, սահմանափակում Էր նախագահի լիազորությունները՝ հօգուտ խորհրդարանի:

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, փետրվարի 4-ին խորհրդարանը ձմեռային արձակուրդից հետո կհավաքվի նոր նստաշրջանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում