Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդ է սպանվել

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տեղեկություններ հաղորդել Սիրիայում իշխանական ուժերի դեմ կռվող ադրբեջանցի մոջահեդների սպանվելու մասին: Ինչպես տեղեկացնում է  Haqqin.az-ը, Ադրբեջանի զոհված քաղաքացու անունը չի հիշատակվում: Սակայն նշվում է, որ նա հայտնի է «Մուհամեդ» անունով:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում Ադրբեջանի քաղաքացի սպանված մոջահեդների թիվը հասել է 14-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում