ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային` հարգելու ԶԼՄ-ի ազատությունը

Թուրքիան պետք է փոփոխություններ կատարի ինտերնետի մասին օրենքում, որը չի սահմանափակի այդ երկրում ազատ խոսքի արտահայտումը: Հունվարի 31-ին նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ-ի պաշտոնականն կայքը, անդրադառնալով մի շարք խնդիրների, Միյատովիչը շեշտել է, որ հեռահաղորդակցությունը և ինտերնետից տվյալների հավաքագրումը պետք է իրականանա առանց դատական վերահսկողության:

ԵԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման սահմանափակումները կարող են զսպել ազգային նշանակության բազմակարծիք քննարկումներն ու բացասական անդադառնալ խոսքի ազատության տարրերի պահպանման վրա, ինչպիսիք են լրագրողական հետաքննությունն ու աղբյուրների չհրապարակումը: «Հույս ունեմ, որ զեկույցում ներկայացված մտահոգություններին Թուրքիայի իշխանությունները դրական կարձագանքեն, եւ հույս ունեմ, որ դրանք բաց կլինեն հասարակական քննարկումների համար»,- ասել է Միյատովիչը’ հավելելով, որ իրենք պատրաստ են աջակցել Թուրքիային, որպեսզի ինտերնետի մասին օ րենքը համապատասխանի ԵԱՀԿ պահանջներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում