Գյուլը կրկին խոսել է Ցեղասպանության թեմայից
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին խոսել է 2015թ-ին ընդառաջ Թուրքիայի գործողությունների մասին:
«2014-2015թ-ը կարևոր է մեզ համար: Միջազգային հարթակներում Թուրքիան մեծ դժվարությունների կհանդիպի: Երեք-չորս տարի առաջ մեր փայլուն անունով և, որպես մի երկիր, որն ուներ շատ բարեկամներ, մենք կարծում էինք այս դժվարություններն ավելի հեշտությամբ կհաղթահարենք: Այսօր համաշխարհային կոնյուկտուրայից և մեր կոնյուկտուրայից մնացորդներ են մնացել, քանի որ մենք զբաղված ենք ներքին խնդիրներով, որոնք, անկեղծ ասած առավելագույնի են հասցնում դժվարությունները,- Գյուլի խոսքերն է մեջբերում Hurriyetdaiynews-ը:
Կարդացեք նաև`Գյուլը ձեռնոց նետեց ողջ հայությանն ու յուրաքանչյուր հային
«Սրանից երեք-չորս տարի առաջ կառավարության կողմից հարցի առնչությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել: Սակայն ամենակարևորը մենք պետք է հավաքենք մեզ, մենք պետք է վեր կանգնենք այն թեմաներից, որոնք այսօր ենք քննարկում և ինքներս մեզ համար խնդիրներ չստեղծենք: Մենք պետք է բազմապատկենք հետևյալ բաները’ պետք է աշխարհին հիշեցնենք Թուրքիայի բարեկամը և Թուրքիայի հետ լինելու գինը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կրկին խոսել է 2015թ-ին ընդառաջ Թուրքիայի գործողությունների մասին:
2014-2015թ-ը կարևոր է մեզ համար: Միջազգային հարթակներում Թուրքիան մեծ դժվարությունների կհանդիպի: Երեք-չորս տարի առաջ մեր փայլուն անունով և, որպես մի երկիր, որն ունի շատ բարեկամներ, մենք կարծում էինք մեր այս դժվարություններն ավելի հեշտությամբ կհաղթահարենք: Այսօր համաշխարհային կոնյուկտուրայից և մեր կոնյուկտուրայից մնացորդներ են մնացել, քանի որ մենք զբաղված ենք ներքին խնդիրներով, որոնք, անկեղծ ասած առավելագույնի են հասցնում դժվարությունները,- Գյուլի խոսքերն է մեջբերում
Սրանից երեք-չորս տարի առաջ կառավարության կողմից հարցի առնչությամբ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել: Սակայն ամենակարևորը մենք պետք է հավաքենք մեզ, մենք պետք է վեր կանգնենք այդ թեմաներից, որոնք այսօր ենք քննարկում և ինքներս մեզ համար խնդիրներ չստեղծենք: Մենք պետք է բազմապատկենք հետևյալ բաները` պետք է աշխարհին հիշեցնենք Թուրքիայի բարեկամը և Թուրքիայի հետ լինելու գինը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում