Ադրբեջանի զինված ուժերը հունվարին 7 զինծառայող են կորցրել

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի կողմից զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրությունների հիման վրա անցկացված մոնիթորինգի արդյունքներով’ այս տարվա հունվարին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածի կորուստը կազմել է 7 զինծառայող: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին:

Նա նշել է, որ հունվարին ադրբեջանական բանակի 11 զինծառայող վիրավորվել կամ վնասվածք է ստացել: Նրա խոսքով’ մահացած զինծառայողներից 5-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում:

Մեկ զինծառայող մահացել է հիվանդությունից, 4 զինվոր ինքնասպանություն է գործել: Մահացածներից 6-ը Պաշտպանության նախարարության, 1-ը’ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զինծառայողներ են:

4 զինծառայողներ վիրավորվել են ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված միջադեպերի, 2-ը’ ինքնասպանության փորձի, 2-ը’ հրազենից, 3-ը’ ավտոճանապարհային վթարի հետևանքով: Վիրավորվածներից 10-ը ՊՆ, 1-ը’ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության զինծառայողներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում