ԵՄ-ի հարավկովկասյան պատվիրակը կփոխարինվի
Նմանատիպ
«Եվրոպական միությունը նախկինի նման հավատարիմ է Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումը տեսնել ժնևյան միջազգային քննարկումների և ԵԱՀԿ Մինասկի խմբի կողմից տարվող խաղաղության գործընթացի շրջանակներում»:
Այդ մասին նշվում է Եվրոպական միություն Արտաքին և անվտանգային հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ելույթում, որը նվիրված է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտի մանդատի ավարտմանը:
Էշթոնը շնորհակալություն է հայտնել Լեֆորտին իր սրտացավ աշխատանքի համար’ նշելով, որ նա աշխատել է օբյեկտիվ և համբերատար, որպեսզի նպաստի հակամարտող կողմերին’ հաղթահարելու հակասությունները և շահելու նրանց վստահությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն մոտ ժամանակներս կնշանակի Լեֆորտի փոխարինողնին, որպեսսզի ապահովվի այդ կենսական կարևորության դերի անընդատությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում