Էրդողանի կուսակցությունը մեկ օրում 70 անդամ է լքել

Թուրքիայում շարունակվում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերից զանգվածային հրաժարականները: Այսօր կուսակցության շարքերից հեռանալու մասին ԱԶԿ երիտասարդական թեւի 40 անդամների արած հայտարարությունից հետո կուսակցությանն անդամությունից դուրս գալու մասին հայտարարել են նաև ԱԶԿ Ուրֆայի նահանգի Ջեյլանփընար քաղաքի բաժանմունքի 30 անդամներ: Նրանք կուսակցությունից հրաժարականը բացատրել են այն հանգամանքով, որ համաձայն չեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետի պաշտոնում ԱԶԿ կենտրոնական ղեկավարության ներկայացրած թեկնածուի առաջադրմանը:Իրադարձության հետ կապված ԱԶԿ Ջեյլանփընարի բաժանմունքի ղեկավար Աբդուլգանի Ալքըշը հայտարարել է. «Մենք մշտապես աշխատել ենք կուսակցության հաջողությունների և նպատակների համար: Մաքուր եկել ենք, մաքուր էլ հեռանում ենք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում