Բաքվի ուսանողները պատրաստվում են ցույցի

Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մահեռամովի Facebook-ում կատարած գրառումը դժգոհություն է առաջացրել այն ուսանողների շրջանում, ովքեր կտրվել են քննություններից: Դժգոհ ուսանողները պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցերի:

Ինչպես հաղորդում haqqin. az լրատվական կայքը, ռեկտորը գրել է, որ այս տարվանից սկսած այն ուսանողները, ովքեր քննություններից պարտքեր ունեն, պետք է լրացուցիչ վճարում կատարեն’ դասախոսությունների կրկնակի դասընթաց անցնելու հնարավորություն ձեռք բերելու համար: Փաստորեն, դա նշանակում է, որ ուսանողներն այսուհետ չեն կարող անվճար վերահանձնել իրենց ակադեմիական պարտքերը:

Դրանից անմիջապես հետո Բաքվի պետհամալսարանի ուսանողները Facebook-ում մի քանի խմբեր են ստեղծել, որոնցում իրենց ընկերներին կոչ են անում դուրս գալ համընդհանուր բողոքի ակցիայի, որը, ինչպես հայտարարում են կազմակերպիչները, տեղի կունենա համալսարանում փետրվարի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում