Թբիլիսի-Ստամբուլ չվերթի ինքնաթիռը սահել է թռիչքուղու վրա
01/02/2014 16:58
Նմանատիպ
Թուրքական Pegasus ավիաընկերության Թբիլիսիից Ստամբուլ չվերթ կատարող ինքնաթիռը, որը պետք է օդ բարձրանար փետրվարի 1-ին’ ժամը 06:20-ին, Թբիլիսիի օդանավակայանում սահել է թռիչքուղու վրա: Ինչպես հաղորդում է apsny.ge լրատվական կայքը, ինքնաթիռը սահել է մերկասառույցի պատճառով:Վթարափրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է կես ժամվա ընթացքում ինքնաթիռը բերել ելման դիրքի, իսկ ուղեորներին տանել տարանցիկ գոտի: Օդանավակայանի աշխատակիցը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել:
Ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով Թբիլիսիի օդանավակայանում հետաձգվել են 6 չվերթ: Թբիլիսի-Ստամբուլ թռիչքը հետաձգվել է մինչեւ ժամը 14:00-ն: Օդերեւութաբանների կանխատեսումներով, այս գիշեր Թբիլիսիում 10 աստիճան ցուրտ է սպասվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում