ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանալ են Ադրբեջաան: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, փետրվարի երկուսին Բաքու է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը իր ամերիկայն կոլեգա Ջեյմս Ուորլիքի հետ:

Այսօր  համանախագահները հանդիպում կունենան Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ջեյմ Ուորլիքն իր թվիթերյան էջում, համանախագահները Ադրբեջանում և Հայաստանում ծրագրում են հանդիպել նախագահների հետ: «Մենք կհանդիպենք նախագահների հետ պարզելու’ պատրաստ են արդյոք խաղաղությանն ընդառաջ քայլ կատարել»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

Բաքու կատարած այցից հետո նրանք կայցելեն նաև Հայաստան:

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ը Փարիզում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման վերջում միջնորդները հայտարարեցին Արցախյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար շարունակել բանակցային գործընթացը և կազմակերպել երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում