Ջոն Քերին խոսել է արցախյան կոնֆլիկտից

«ԱՄՆ-ն ջանասիրաբար աշխատում է ղարաբաղյան և կիպրական կոնֆլիկտների լուծման ուղղությամբ», – Մյունխենում ընթացող միջազգային անվտանգության համաժողվի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:

«Գուցե մենք աննկատ ենք աշխատում, սակայն հավաստիացնում եմ ձեզ, որ այդ աշխատանքները չեն դադարում նույնիսկ մեկ օր », – ընգծել է Քերին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Մյունխենում մեկնարկել Է անվտանգության հարցերին նվիրված երկօրյա խորհրդաժողովը: 1962 թվականից անցկացվող խորհրդաժողովում այս տարի հիմնական ուշադրությունը դարձվում է եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության ամրապնդման հարցերին, Ուկրաինայի ճգնաժամի, Ռուսաստան-Եվրամիություն եւ Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների զարգացման, կիբեռտարածության կարգավորման, Սիրիայի և Մերձավոր Արեւելքի իրադրության, իրանական միջուկային ծրագրի, գլոբալ անվտանգության ու կայունության համար ֆինանսական ճգնաժամի հետևան քների ազդեցության, Էներգաանվտանգության ապահովման վրա:

Խորհրդաժողովի աշխատանքին, ինչպես և նախորդ տարիներին, մասնակցում են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներ, խորհրդարանականներ և փորձագետներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում