Էրդողանը մեկնել է Գերմանիա
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի երեքին պաշտոնական այցով կմեկնի Բեռլին: Այցի նպատակը` խթանելու Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը և ԵՄ-ին անդամակցության հարցում ձեռք բերել Գերմանիայի աջակցությունը:
Էրդողանը հանդիպումներ կունենա Գերմանիայի կառվարող շրջանակների հետ, որոնց թվում են էնաև կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգմար Գաբրիելը և արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Ուոլթեր Սթեինմեիերը:
Թուրքիայի վարչապետը պլանավորել է ելույթ ունենալ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհուրդում, հանդիպել տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet daily news թերթը, Մերկելի և Էրդողնի հանդիպման գլխավոր թեման կլինի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցը, թուրքական կառավարության ներսում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի դինամիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում