Գարիբաշվիլիի ելույթը թույլ էր. վրացի պատգամավոր
03/02/2014 13:55
Նմանատիպ
Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության անդամ Գեորգի Կանդելակեի կարծիքով, եվրախորհրդարանականները Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի ելույթը գնահատել են միջակ կամ թույլ: Այս մասին , ինչպես տեղեկացնում է Apsny.ge կայքը, Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Եվրապառլամետնի անդամները մի քանի անգամ ինձ ասացին, որ Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլիի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում իսկապես թույլ էր, թերություններ են եղել և ոչ բոլոր ասածների հետ է համաձայնություն հնչել: Սակայն դա ինձ չի ուրախացնում,- գրել է խորհրդարանականը:.
Հետևեք մեզ նաև Telegram-ում