Գյուլն իր վարկանիշով գերազանցում է Էրդողանին
Նմանատիպ
Թուրքիայում անցյալ դեկտեմբերի կեսերին սկսված կոռուպցիոն սկանդալից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունն ու նրա գլխավորած’ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վարկանիշն աննախադեպ անկում են ապրել: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Զաման» թերթը, տվյալների հավաքական հետազոտությունների «Ջիհան» ծառայության կողմից անցկացված վերջին հարցումների արդյունքներով’ մարտի վերջին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին ԱԶԿ-ի վարկանիշն իջել է 2002 թ-ի նոյեմբերի 3-ի մակարդակին:Այդ հարցումների համաձայն’ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը 36,4 տոկոսը, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը’ 28,8 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությանը’ 20,5 տոկոսը, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը’ 7,4 տոկոսը:
«Ջիհան»-ի հետազոտությունները ցույց են տվել, որ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը և քաղաքական նախապատվությունները լուրջ ճեղքվածքներ են տվել: Ընտրողների 60 տոկոսից ավելին, դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալի հետ կապված, ի հակառակ Էրդողանի կողմից դրանք «հեղաշրջում» որակվելու, նշել են, որ «դեկտեմբերի 17-ը կաշառակերության և ապօրինությունների դեմ գործողություն էր»: Հարցվածների 81 տոկոսը համոզմունք է հայտնել, որ այդ գործողության շրջանակներում նախարարների որդիների ձերբակալությունները տեղի են եղել:
Իսկ այն հարցին, թե ում կցանկանային տեսնել երկրի հաջորդ նախագահ, հարցվածների 47 տոկոսը նշել են գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի, իսկ 17,5 տոկոսը’ վարչապետ Էրդողանի անունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում