Վրաստանը օգոստոսին կստորագրի ասոցիացման համաձայնագիրը
03/02/2014 17:07
Նմանատիպ
Եվրամիության հետ Վրաստանի և Մոլդովայի ասոցիացման համաձայնագրերը կստորագրվեն այս տարվա օգոստոսին: Այդ մասին փետրվարի 3-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Պյոտր Ստանոյին հայտնել Է ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղարը:
«Սպասվում Է, որ համաձայնագրերը կստորագրվեն օգոստոսին»,-նշել Է Ստանոն:
Նրա խոսքով՝ Վրաստանի և ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցը Ֆյուլեն հանրապետության վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ կքննարկի փետրվարի 3-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում