Գերմանացի պատգամավորը կոչ է արել Էրդողանին ճանաչել Ցեղասպանությունը
Նմանատիպ
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից: Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքային խմբի ղեկավարը Էրդողանի’ Գերմանիա նախատեսված այցին ընդառաջ անդրադարձել է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված հանցագործությանը և թուրքական կողմի’ դրա հետ առերեսվելու անհրաժեշտությանը:
«Ես կոչ եմ անում Էրդողանին այլևս չժխտել սրանից 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի մերձավորներից ներողություն խնդրելով’ խաղաղության ձեռք մեկնելու ժամանակն արդեն վաղուց եկել և անցել է»,- ասել է Շթայնբախը:
Խոսելով այն մասին, որ մոտենում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, նա հայտնել է, որ այդ տարիներին թուրքական կառավարությունը հետապնդել և սպանել է ավելի քան մեկ միլիոն հայերի:Բունդեսթագի պատգամավորի կարծիքով’ արդեն ժամանակն է, որպեսզի Էրդողանը հաշվի նստի պատմության հետ և նայի ճշմարտության աչքերին: Միաժամանակ նա պահանջել է, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին իրականությունը չխեղաթյուրվի թուրքական դասագրքերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում