Վրաստանը պետք է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնի.Բարոզո
Նմանատիպ
ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնել: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բարոզոն չի խոսել ԵՄ-ի հետ մերձեցման գործում ռուսական գործոնի մասին, սակայն պատասխանել է լրագրողների հարցերին: Հանձնակատարի խոսքերով, նա ողջունում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցում Թբիլիսիի որդեգրած վերջին դիրքորոշումը:
« Մենք հավատացած ենք, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է: Մենք հարգում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն գտնում ենք, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը հակամարտության լուծման միակ ճանապարհն է», – հայտարարել է Բարոզոն:
Եվրահանձնակատարը խոսել է նաև սահմանին տեղի ունեցող մջադեպերի մասին, երբ ռուսական կողմը խախտում է փշալարերով ամրագրված սահմանները և առաջ անցնում դեպի Վրաստանի տարածք:
«Ես իմ զայրույթն եմ արտահայտում Վրաստանի տարածքում փշալարերի տեղակայման կապակցությամբ:Սակայն դրա հետ մեկտեղ կրկնում եմ, մենք խորհուրդ ենք տալիս մեր վրացի գործընկերներին Ռուսաստանի հետ երկխոսության մեջ մտնել: Նման խորհուրդներ մենք տվել էինք նաև Վրաստանի նախկին իշխանություններին: Մենք հավատացած ենք, որ երկխոսությունը կկայանա: Մենք մտադիր չենք խոսել վրացական իշխանությունների կոնկրետ գործողությունների մասին, նման հարցերը իրենք պետք է որոշեն: ԵՄ-ն հարգում է Վրաստանի սուվերենությունը և հույս հայտնում, որ մյուսները ևս նման կերպ կվարվեն», -նշել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում