Կառավարության անդամները լքել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի դահլիճը
Նմանատիպ
Կառավարության անդամները լքել են Ուկրաինայի Գերագույն ռադայի նոր նստաշրջանի նիստերի դահլիճը: Նստաշրջանի բացման ժամանակ Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը ելույթն սկսել Է ռուսերեն: Ընդդիմադիր պատգամավորները սուլել են նրան: Ի նշան բողոքի կառավարության անդամները հեռացել են նիստից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Ուկրաինայի խորհրդարանի աշխատանքն սկսվել Է երկրի քաղաքական ճգնաժամի քննարկումից: «Ուկրաինան այսօր ապրում Է իր նորագույն պատմության, հնարավոր Է՝ ամենադրամատիկական շրջանը: Հակամարտության հետագա ծավալումը կարող Է հանգեցնել անդառնալի հետեւանքների»,- ասել Է Եֆրեմովը:
Նա նաեւ նշել Է քննարկելու եւ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու, նոր ընտրական օրենսգիրք ընդունելու հարցում Վիկտոր Յանուկովիչի զիջումները: «Ընդդիմությանն առաջարկվել են ամենաբարձր պաշտոններ: Ի պատասխան՝ լռություն: Սա փակուղի Է: Կոչ եմ անում քաղաքական փոխզիջում գտնել բոլոր քաղաքական ուժերի միջեւ»,- ասել Է Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավարը:
Ուկրաինայի խորհրդարանում ընդդիմությունը պնդում Է, որ վերսկսվի եվրաինտեգրացման գործընթացը: «Մենք պետք Է նոր կառավարությանը լիազորություններ տանք Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին»,- հայտարարել Է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սոբոլեւը: Նրա խոսքով՝ «Սվոբոդա», ՈՒԴԱՌ եւ «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցությունները «ճգնաժամի հաղթահարման միակ տարբերակը համարում են վերադարձը սահմանադրական դաշտ, 2004 թվականի հիմնական օրենքի տարբերակնե րին վերադառնալու սահմանադրական ակտի հռչակումը»:
Հավելենք, որ փետրվարի 4 – 7-ն Ուկրաինայի Գերագույն ռադան ծրագրում Է քննարկել ավելի քան 80 օրինագիծ, այդ թվում՝ սպասվում Է Ուկրաինայի նոր վարչապետի նշանակման հարցի քննարկումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում