Freedom House-ը Թուրքիայում ժողովրդավարական ճգնաժամ է արձանագրել
04/02/2014 17:21
Նմանատիպ
Միջազգային Freedom House կազմակերպությունը, որն ուսումնասիրում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունները, հրապարակել է հատուկ զեկույց’ քննադատելով Թուրքիայում մամուլի ազատության վիճակը: Զեկույցն անվանվել է «Ժողովրդավարական ճգնաժամ. Թուրքիայում կաշառակերությունը, լրատվությունն ու ուժը» ձևով:
Զեկույցի հեղինակները նշել են, որ թուրքական լրատվամիջոցները լուրջ ճնշման տակ են և այդ ճնշումներն ավելի են ուժգնացել դեկտեմբերի 17-ի գործողություններից հետո: Իբրև ԶԼՄ-ների նկատմամբ բռնությունների դրսևորումներ են դիտարկվել «Մեծ կաշառք» գործողությունների շրջանում ԶԼՄ-ներից ազատումների մեծ ալիքը: Freedom House-ը զեկույցի վերջում մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային’ «Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անձայն մնալու» մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում