Էրդողանը կրկին խնդրել է Գերմանիայի աջակցությունը
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատեց, որ Գերմանիան պետք է աջակցի Թուրքիայի եվրաինտեգրման գործընացին’ խոստանալով շարունակել ներքին բարեփոխումները:
«Մենք սպասում ենք և ցանկանում ենք Գերմանիայի մեծ աջակցությունը ԵՄ-ի անդամակցության ճանապարհին»,- ասաց Էրդողանը ձետրվարի չորսին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում իր ելույթի ժամանակ
«Մենք խնդրում ենք Գերմանիայից ավելի մեծ արշավ սկսել այս ուղղությամբ, քան նա անում է այս պահին»,- հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի արտգործնախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի երեքին պաշտոնական այցով մեկնել է Բեռլին: Այցի նպատակը’ խթանելու Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացումը և ԵՄ-ին անդամակցության հարցում ձեռք բերել Գերմանիայի աջակցությունը:
Էրդողանը հանդիպումներ է ունենում Գերմանիայի կառվարող շրջանակների հետ, որոնց թվում են է նաև կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սիգմար Գաբրիելը և արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Ուոլթեր Սթեինմեիերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում