Ալիևը փող է հատկացնում Ուկրաինայի «փրկության» համար
Նմանատիպ
Հայտնի է դարձել, որ Եվրամիության’ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծմանն nւղղված ծրագրին աջակցում է նաեւ Ադրբեջանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով EU Observer-ը, այդ ծրագրով նախատեսվում է քաղաքական ճգնաժամի լուծման դիմաց Կիեւին խոշոր չափի գումար հատկացնել: Ուկրաինայի «փրկության» համար փող է հատկացնում նաեւ Ադրբեջանը:Այդ ծրագիրը փետրվարի 3-ին քննարկվել էր Բրյուսելում, ԵՄ քաղաքականության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում: Այդ ծրագրի համաձայն’ եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, զիջումների գնալով, կատարի ընդդիմության մնացած պահանջները, ԵՄ-ն խոշոր չափի գումար կհատկացնի Ուկրաինային:
Պարբերականը հայտնում է, որ ԵՄ քաղաքականության եւ անվտանգության հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչները չեն հրապարակել Ուկրաինայի համար նախատեսվող գումարի չափը, սակայն, ասել են, որ այդ փողերը կտրվեն միջազգային հովանավորների խմբի, այդ թվում’ ԵՄ, ԱՄՆ, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ճապոնիայի եւ Նորվեգիայի կողմից:
Տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինային այդ վիճակից հանելու համար Ռուսաստանը Կիեւին 15 մլրդ դոլար վարկ էր հատկացրել, որի մի մասն արդեն փոխանցել է: Մոսկվան սառեցրել էր գումարի մնացած մասի փոխանցումները’ հայտարարելով, որ դա կարվի, երբ պարզ դառնա Ուկրաինայի կառավարության նոր կազմը:
Անդրադառնալով թեմային’ ադրբեջանական virtualaz.org-ը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնական Բաքուն փութաջանորեն աջակցում Ուկրաինայում իշխանությունը արեւմտամետ ընդդիմությանն անցնելու հնարավորություն ընձեռող ԵՄ ծրագրին: «Ուկրաինան Ադրբեջանի ներկայիս իշխանության համար վերին աստիճանի կարեւոր երկիր է, քանի որ եթե այդտեղ տեղի ունեցող գործընթացներն ավարտվեն Արեւմուտքի պարտությամբ եւ Ռուսաստանի հաղթանակով, այդ ժամանակ Ադրբեջանի համար զգալիորեն դժվար կլինի անկախ քաղաքականություն վարելը: Սակայն, Եվրամիության’ Ուկրաինայի հետ կապված ծրագրում Ադրբեջանի տեղ զբաղեցնելը խիստ ռիսկային քայլ է երկարատեւ ազգային շահերի տեսանկյունից»,- նշում է ադրբեջանական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում