Մենք ձգտում ենք վերականգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահությունը.Ուորլիք
Նմանատիպ
Փետրվարի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անժի Կասպիշիկին: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արցախյան կոնֆլիկտի լուծման ներկա վիճակի և ապագա հեռանկարների վերաբերյալ:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը հատուկ է հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:
Նա նշել է, որ նոյեմբերի 19–ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո մեծ ոգևորվածություն կար: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին’ Ուորլիքը նշել է, որ դա մեծապես խոչընդոտում է բանակցային գործընթացին: Վերջինս հույս է հայտնել, որ երկու կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը’ հաշվի առնելով այն փաստը, որ սկսվում է Սոչիի ձմեռաային օլիմպիական խաղերը:
«Ես կարծում եմ , որ ներկայիս լարված իրավիճակը իսկապես ազդում է բանակցային գործընթացի վրա: Դժվարություններից մեկն այնն է, որ նույնիսկ քսան տարի անց պահպանվում է ոչ խաղաղություն ոչ պատերազմ վիճակը: Կողմերի միջև առկա է անվստահություն: Այդ պատճառով էլ հրադադարի ռեժիմի պահպանումը շատ կարևոր է երկողմանի վստահությունը վերականգնելու համար: Մենք, որպես միջնորդներ, փորձում ենք դա վերականգնել: Հրադադարի ռեժիմի պահպանումը շատ փխրուն է:Մենք հասկանում ենք, որ հրադադարը իդեալական չէ, բայց մենք այն չէ ,ինչին մենք ձգտում ենք: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը և նվազագույնի հասցնեն բռնությունը, վիրավորների և մահացածների թիվը, ոչ միայն շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Ուորլիքը հարցազրույցի ժամանակ խոսել է նաև օրինաչափության մասին, համաձայն որի, երբ բանակցային գործընացում առաջընաց է արձանագրվում, սահմանային միջադեպրի թիվն ավելանում է: Նա կոչ է արել երկու կողմերին ռեսուրսները , որը ծախսվում է պատերազմական իրավիճակում, ներդնել տարածաշրջանի զարգացման և բարգավաճման վրա:
Պատասխանելով հարցին, թե արդյոք սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում, Ուորլիքը նշել է, որ նախագահներն իրենք պետք է որոշեն այդ հարցը:Նա ասել է, որ հետագա հանդիպման մասին ավելի հստակ կարող է խոսել Երևան կայանալիք այցից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում