Մերկելը դեռ սկեպտիկորեն է վերաբերվում Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը
Նմանատիպ
Կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Էրդողանը նշեց, որ մարտի երսունին Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները լավ ցուցիչ կլինեն իր գլխավորած ԱԶԿ-ի վարկանիշը ստուգելու համար:
Մերկելը կոչ արեց Էրդողանին արդարադատության համակարգում բարեփոխումներ կատարել և կոռուպցիոն սկանդալի գործով արդար դատաքննություն իրականացնել: Ի պատասխան հարցին, որ անկախ դատատական համակարգի ձևավորումը կնպաստի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ակտիվացմանը, Մերկելն ասաց , որ յուրաքնչյուր երկիր ինքը պետք է լուծի իր ներքին խնդիրները’ ավելացնելով, որ ինքն աջակցում է Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին:
- Կարդացեք նաև`Ինչո՞ւ ԵՄ-ն հետ կանչեց թուրքական «խորթ» զավակին
Միևնույն ժամանակ Մերկելը դժվարացել է անդամակցության համար որևէ կոնկրետ և սահամանափակ ժամկետներ նշել:
«Յուրքանչյուր երկիր պետք է հետևի դեմոկրատացման իր ուղուն’ ելնելով իր ներքին ուժի վրա»,- մատնաշել է Մերկելը’ հայտնելով իր աջակցությունը որքան հնարավոր է շուտ արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված գլուխների բացման համար:
«Մենք քայլ առ քայլ առաջ կգնանք: Գաղտնիք չէ, և իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, որ ես սկեպտիկորեն եմ վերաբերվում Թուրքիայի լիարժեք անդամակցությանը: Սակայն հիմա դամ մեզ պետք է չանհանգստացնի»,- հայտարարել է Մերկելը:
Կողմերը քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունները և միջազգային իրավիճակը: Անդրադառնալով սիրիական ճգնաժամին’ Մերկելը բարձր է գանահատել Թուրքիայի ներդրումը սիրիացի փախստականններին ընդունելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում