Իրանական բանկը դատի է տալու Մեծ Բրիտանիայի կառավարությանը
Նմանատիպ
Իրանի խոշորագույն մասնավոր բանկը՝ «Մելաթ»-ը, հայտարարել Է այն վնասի համար Մեծ Բրիտանիայի կառավարությանը դատի տալու որոշման մասին, որը պատճառվել Է երկրի նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցներից: Հայցի չափը կարող Է հասնել մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգի, հաղորդում Է Press TV-ին:
Հայցվորը ելնում Է այն բանից, որ իրեն պետք Է փոխհատուցվի այն օգուտը, որը բաց Է թողնվել պատժամիջոցների գործողության կապակցությամբ: Մասնավորապես, «Մելաթ» բանկին, սկսած 2009 թվականից, արգելվել Է ֆինանսական գործառնություններ կատարել բրիտանացի կոնտրագենտների հետ՝ երկրի միջուկային ծրագրի իրագործմանը բանկի ենթադրյալ մասնակցության մեղադրանքների հիման վրա:
2013 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական Է ճանաչել «Մելաթի» դեմ սահմանված պատժամիջոցները, ինչը բանկի կողմից վնասի փոխհատուցման հայց հարուցելու հնարավորություն Է ստեղծել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում