ՍԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել Թուրքիայի դեմ
Նմանատիպ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ կայացրել է հերթական որոշումը: Դատարանը բավարարել է 53- ամյա Ֆաթմա Օրուքի ներկայացրած հայցը: 1993 թվականին Քահրամանմարաշի Դենիզլի գյուղում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում անզգուշության արդյունքում օդային ականանետի կրակոցների հետևանքով զոհվել են վեց երեխաներ’ այդ թվում և հայցվորի որդին:
Ավելի վաղ Ֆաթմա Օրուքը փորձել էր հարցն իրավական ճանապարհով լուծել Թուրքիայում, սակայն դա նրան չէր հաջողվել, ինչի արդյունքում նա գործը տեղափոխել էր եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն’ նման գործողությամբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպայի կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Թուրքիան պարտավորվել է վճարել 50 հազար եվրո բարոյական փոխհատուցում և ևս 5 հազար եվրո’ դատական ծախսերը հոգալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում