Սիրիայում կրկին ադրբեջանցի մոջահեդներ են զոհվել
05/02/2014 18:15
Նմանատիպ
Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ահաբեկչական կազմակերպությունների շարքերում շարունակում են զոհվել ադրբեջանցի մոջահեդներ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, մոջահեդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն’ Բաշար Ասադի դեմ կռվող զինյալների թվում զոհվել են Ադրբեջան ի ևս երեք քաղաքացիներ: Մահացածների անունները չեն նշվում, սակայն ասվում է, որ նրանցից մեկին անվանել են Ուրֆան:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում Ադրբեջանի քաղաքացի սպանված մոջահեդների թիվը հասել է 14-ի: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների’ Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում