Կոռուպցիան ԵՄ տնտեսությանը տարեկան հասցնում է 120 մլրդ եվրոյի վնաս
Նմանատիպ
Եվրոպական հանձնաժողովի հրապարակած նոր զեկույցի համաձայն, կոռուպցիան Եվրոպական Միության (ԵՄ) տնտեսությանը հասցնում է տարեկան 120 մլրդ եվրոյի վնաս:
Այս մասին է վկայում ներքին քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի պատրաստած ԵՄ հակակոռուպցիոն առաջին զեկույցը, որտեղ ներկայացված է ԵՄ անդամ 28 երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին տեղեկատվությունը:
Զեկույցում մանրամասն անդրադարձ է կատարված կոռուպցիոն բոլոր ռիսկերին՝ համպատասախանաբար քաղաքական, իրավական և տնտեսական դաշտերում:
«Եվրոպայում կոռուպցիայի ծավալներն ապշեցնում են: Կոռուպցիան նվազեցնում է ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը, դրա պատճառով ռեսուրսները դուրս են գալիս օրինական տնտեսությունից, հանգեցնելով տնտեսության զարգացման կանգին» – նշում է Սեսիլիա Մալմսթրեմը:
Ի դեպ Եվրոպացիները ևս այն կարծիքին են որ կոռուպցիայի մակարդակը բարձրացել է՝ դրա վկայությունն է Eurobarometer-ի վերջին հարցման արդյունքները, որի համաձայն եվրոպացիների 56 %-ը կարծում է, որ կոռուպցիայի մակարդակն իրենց երկրում աճել է վերջին երեք տարիների ընթացքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում