ՆԱՏՕ-ն չի շտապում Վրաստանի անդամակցության հարցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առայժմ պարզ չէ սեպտեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում կընդունվի ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին որոշում:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքերով, դաշինքը շարունակում է գնահատել երկրները, և վերջնական որոշումը կկայացվի գործընթացի ավարտից հետո:

«Մենք առայժմ չենք որոշել համաժողովի հետ կապված մանրամասները: Իսկ ինչ վերաբերվում է բաց դռների քաղաքականությանը, մենք առայժմ հստակ չափորոշիչներ չենք սահմանել ընդլայնման հաջրոդ ալիքի համար: Մենք դեռևս շարունակում ենք գնահատել թեկանծու երկրների առաջընթացը և վերջնական որոշում կկայացնենք միայն դրանից հետ: Ինչպես արդեն նշել եմ,  զգալի առաջընաց ենք տեսնում Վրաստանի դեմոկրատացման գործընացում, ևa հույսով եմ, որ այդ մասին կնշվի դաշինքի առաջիկա համաժողովի ժամանակ», – հայտարարել է Ռասմուսենը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում