Ջեյմս Ուորլիքը գոհ էր երևանյան բանակցություններից
06/02/2014 13:02
Նմանատիպ
Սոչիում մեկնարկող ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերը հանձն են առել պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման հանձնառությունը Օլիմպիական խաղերի ժամանակ»,- գրել է ԱՄՆ համանախագահը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետը դեռևս հստակեցված չէ, սակայն ՀՀ Նախագահն ընդգծել է խաղաղության հասնելու ճանապարհին երկխոսության շարունակման պատրաստակամությունը: «Շատ լավ բանակցություններ են եղել Երևանում»,-գրել է Ուորլիքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում