Պուտինն ու Մարգվելաշվիլին հնարավոր է հանդիպեն
06/02/2014 15:59
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օլիմպիադայի ընթացքում Սոչիում կարող Է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիիի հետ:
«Չի կարելի բացառել նման հանդիպման հնարավորությունը: ՉԷ որ խոսքը մեր հյուրի մասին Է»,-ասել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հարցին,
Նրա խոսքով՝ Սոչիի Օլիմպիադայի շրջանակներում Պուտինը կարող Է հանդիպել նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
«Այսպես թե այնպես Պուտինը՝ որպես ընդունող երկրի նախագահ, շփվելու Է բոլոր հյուրերի հետ, նա չի կարող անուշադրության մատնել հյուրերին»,-նշել Է մամուլի քարտուղարը:
Նախատեսված են ՌԴ նախագահի բանակցությունները Տաջիկստանի, Չինաստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Ճապոնիայի ղեկավարների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում