Թուրքիայում այսուհետ սահմանափակումներ կմտցվեն համացանցի օգտագործման մեջ
06/02/2014 17:23
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրենք, որը սահմանափակումներ է մտցնում համացանցի օգտագործման ոլորտում: Նոր օրենքի համաձայն’ տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարարություններն իրավունք են ստանում առանց դատական որոշման փակել մուտքը դեպի ցանկացած ինտերնետային կայք: Օրենքն ընդուվել է փետրվարի 5-ի երեկոյան’ պատգամավորների քվեարկությամբ և ուղարկվել նախագահին հաստատման համար:Այս օրենքն արդեն իսկ քննադատության է արժանացել ԵԱՀԿ-ի կողմից: Կառույցի ներկայացուցիչները նշել են, որ այն դեմ է մարդու իրավունքներին և ազատություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում