Եվրախորհրդարանն իր ընդունած բանաձեւում Կիեւում բողոքի մասնակիցներից պահանջել Է ձեռնպահ մնալ ուժի կիրառումից
Նմանատիպ
Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները պահանջել են, որ Կիեւի Անկախության հրապարակում բողոքի ակցիա մասնակիցները «ձեռնպահ մնան ուժի կիրառումից եւ խաղաղ ճանապարհով պաշտպանեն իրենց ակնկալիքների օրինականությունը»: Նրանք նաեւ կոչ են արել ընդդիմության առաջնորդներին՝ «անցկացնել բողոքի խաղաղ ակցիաներ»: Այդ մասին ասված Է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ ԵԽ-ի բանաձեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:Պատգամավորներն առաջարկել են նաեւ Ուկրաինայում ստեղծել մշտական խորհրդարանական առաքելություն եւ հասցեական պատժամիջոցներ սահմանել հանրապետության այն քաղաքական գործիչների, պաշտոնական անձանց եւ նրանց բիզնես հովանավորների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Եվրամայդանում բողոքի մասնակիցների զոհվելու համար:
«Ուշադրության առնելով Ուկրաինայի շարքային քաղաքացիներից, ակտիվիստներից ու քաղաքական գործիչներից ստացված բազմաթիվ դիմումներն այն մասին, որ Եվրախորհրդարանի անդամները Կիեւում կարող Էին կանխել ճգնաժամի հետագա խորացումը, ԵԽ-ն կոչ Է անում Ուկրաինայում ստեղծել մշտական եվրախորհրդարանական ներկայացուցչություն, որը կլիցքաթափեր իրադրությունը եւ կնպաստեր կողմերի միջեւ երկխոսության հաստատմանը»,-ասված Է փաստաթղթում: Պատգամավորենրի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը պետք Է իրականացվի ամենակարճ ժամանակում:
Խորհրդարանականների կարծիքով՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը մասամբ կարող Է հաղթահարվել «2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալով… անցումային կառավարության ստեղծմամբ եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացմամբ»:
Եվրախորհրդարանականները խնդրել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ «անհապաղ եւ առանց նախապայմանների ազատել ու վերականգնել անօրինականորեն կալանավորված բոլոր ցուցարարների ու քաղբանտարկյալների, այդ թվում՝ Յուլյա Տիմոշենկոյի քաղաքական իրավունքները»: Պատգամավորների կարծիքով՝ Ուկրաինայում «միջազգային հանրակցության կողմից ճանաչված հաստատության, ինչպես, ասենք, Եվրախորհրդի հովանու ներքո պետք Է ստեղծվի անկախ հետաքննչական հանձնաժողով», որը կքննի ցույցերի սկսվելուց ի վեր մարդու իրավունքների խախտման բոլոր դ եպքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում