Վրաստանի վարչապետին կից ստեղծվել Է Կրոնի հարցերի պետական գործակալություն
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին կից ստեղծվել Է Կրոնի հարցերի պետական գործակալություն: Համապատասխան որոշումն ընդունվել Է Վրաստանի կառավարության՝ փետրվարի 7-ին կայացած նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:Ինչպես նիստից հետո հայտարարել Է Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, գործակալությունը հանրային իրավունքի իրավական անձ Է, եւ դրա կանոնադրությունն արդեն հաստատված Է:
«Վերջապես Վրաստանում կլինի պետական կառույց, որը կիրականացնի կրոնական հարցերին վերաբերող քաղաքականություն: ՈրեւԷ նման բան մինչ այդ գոյություն չի ունեցել: Վարչապետն անձամբ ինձ հանձնարարում Էր զբաղվել այս կամ այլ հարցով, ուստի կարեւոր Է, որ ստեղծվել Է հատուկ կառույց»,- հայտարարել Է Զաքարեիշվիլին:
Պետնախարարի խոսքով՝ գործակալության գործառույթներից մեկը կլինի այն միջոցների տնօրինումը, որոնք պետության որոշմամբ տրամադրվել են եկեղեցիներին այն վնասի փոխհատուցման տեսքով, որը նրանց հասցվել Է ԽՍՀՄ-ի գոյության շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում