Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով Ադրբեջանը գերագնահատում է իր ռազմական կարողությունները
Նմանատիպ
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը մեծապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերին վստահ է, որ եթե պատերազմ սկսվի, ապա կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչել ով «Ամերիկայի ձայն»-ը, վերլուծելով սահմանին տեղին ունեցած վերջին իրադարձությունները’ Մերին կարծիք է հայտնում, որ կողմերը չունեն ռազմական նույն կարողությունները, չունեն նաեւ ռազմական նույն հմտությունները, եւ այդ առումով պատերազմը չի կարող ունենալ վճռական մեծ նշանակություն որեւէ կողմի համար:
Խոստովանելով, որ հաճախ է այցելում Հայաստան’ Ուեյն Մերրիին նշել է, որ հայերը կարծում են, թե պատերազմը կլինի կարճ եւ իրենք հեշտ կհաղթեն։ «Սակայն հայկական կողմը թերագնահատում է Ադրբեջանի ռազմական կարողությունների ծավալը։ Ադրբեջանի քաղաքակա ն վերնախավն էլ մեծ վստահություն է տածում ռազմական բնագավառում իր ներդրումների նկատմամբ։ Սակայն զգուշացնում եմ նրանց, որ բարձր տեխնոլոգիական զենքերը նույնը չեն, ինչ ռազմական հմտությունները։
Ադրբեջանի ղեկավարությունը գերագնահատում է ռազմական իր կարողութունները, իսկ հայերը’ Ադրբեջանի ռազմական բնագավառում բարելավումները»։ Վերլուծաբանը վստահ է, որ հայ-ադրբեջանական խնդրի պատճառով Մոսկվան ու Անկարան չեն մտնի հակամարտության մեջ: Մերիի խոսքերով’ ստատուս քվոն բխում է Ռուսաստանի շահերից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում