Թուրքիայում սկսել է գործել ինտերնետային արգելքը
Նմանատիպ
Թուրքայի Նախագահ Աբդուլլա Գյուլի կողմից դեռևս չհաստատված’ համացանցի օգտագործման մասին օրենքն արդեն սկսել է գործել:YouTube հոսթինգի որոշ տեսանյութեր Թուրքիայի քաղաքացիների համար արդեն անհասանելի են դարձել:
Մասնավորապես, արգելափակվել են այն տեսանյութերը, որոնցում առկա է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային զրույցի ձայնագրությունը: Պետության համար անցանկալի տեսանյութերը դիտելիս օգտատերերն արդեն հանդիպել են այն նախազգուշացմանը, համաձայն որի’ բովանդակությունը հեռացվել է կառավարության բողոքի հիման վրա:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է օրենք, որը սահմանափակումներ է մտցնում համացանցի օգտագործման ոլորտում: Նոր օրենքի համաձայն’ տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախարարություններն իրավունք են ստանում առանց դատական որոշման արգելափակել մուտքը ցանկացած ինտերնետային կայք: Օրենքն ընդուվել է փետրվարի 5-ի երեկոյան’ պատգամավորների քվեարկությամբ և ուղարկվել նախագահի հաստատմանը: Սակայն Թուրքիայի Նախագահը դեռևս չի ստորագրել օրենքը:
Օրենքի վերաբերյալ միջազգային կառույցներն արդեն իսկ հասցրել են հայտնել իրենց դժգոհությունը, քննադատել են այն և ասել, որ օրենքը հետընթաց է մամուլի ազատության ոլորտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում