Մերկելը կոչ է արել Էրդողանին ընդունել սեփական պատմությունը
Նմանատիպ
Օրերս Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով գտնվում էր Գերմանիայում, որտեղ հանդիպել էր նաև Գերմանյաի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Թուրքական լրատվամիջոցները հանդիպումը լուսաբանում էին մեծամասամբ Թուրքիա-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: Սակայն Հուրիեթ պարբերականում լույս է տեսել հոդված, որտեղ ներկայացվում է նաև հանդիպման անհայտ մանրամասները:
«Մենք տեղյակ ենք, որ դուք ձեր երկրի բյուջեից հատկացումներ եք կատարում 1915թ-ի դեպքերի հարյուր ամյակի կապակցությամբ: Ես խորհուրդ եմ տալիս այս խնդրին ավելի զգուշորեն մոտենաք և ձեր կուսկացության էլ խնդրեք աչալուրջ լինել»,- վրդովված Էրդողանը դիմել է Մերկելին:
Ի պատասխան` Մերկելը նշել է, որ Գերմանիան դեմոկրատական երկիր է և իր կառավարությունը չի կարող միջամտություն ունենալ որոշումների կայացման գործընթացում:
«Թուրքիան պետք է առերեսվի պատմության հետ: Մենք չենք կարող համեմատել Հայաստանում ապրող հայերի և բռնի ուժով աշխարհով մեկ ցրված հայերի վիճակը», -ասել է Մերկելը’ հավելելով , որ Հայաստանում ապրող հայերը շատ ծանր պայմաններում են ապրում ‘ կոչ անելով Էրդողանին բացել Հայաստանի հետ փակ սահմանը:
Կարդացեք նաև’ Գերմանացի պատգամավորը կոչ է արել Էրդողանին ճանաչել Ցեղասպանությունը
Հիշեցնենք, որ նախքան Էրդողանի այցը Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում