Սոչի 2014. Տոմսերի համար հերթեր են գոյանում

Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչներն նպատակադրվել են ավելացնել տոմսարկղերի քանակը:«Տոմսերի պահանջարկը շատ մեծ է: Այժմ մենք անցել ենք տոմսերի առցանց վաճառքի: Տոմսերի համար հերթեր են գոյանում, այդ նպատակով նոր տոմսարկղեր կհիմնվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ’ կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոյի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը անցկացվում են փետրվարի 7-23-ը: Այնուհետև’ մարտի 7-16-ը Սոչին կհյուրընկալի Ձմեռային պարալիմպիկ խաղերի մարզիկներին: Սոչիի 2014 թվականի ձմեռային խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 98 հավաքածուներ, իսկ Պարալիմպիական խաղերում’ 72:

Ձմեռային խաղերին մասնակցում է ավելի քան 2,8 հազար մարզիկ 88 երկրից: Սոչիի Օլիմպիադան գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերը’ մասնակից երկրների թվով: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել է 82 երկրի մարզիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում