Թուրքիայում ավտովթարի հետևանքով զինվորներ են մահացել

Թուրքիայի Զինված ուժերի ռազմական մեքենան Վանում վթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Սարայ գավառի Քարահիսար գյուղի մոտակայքում:Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Զինվորական մեքենայի վթարվելու արդյունքում մահացել է երեք զինվոր, ևս 18-ը’ վիրավորվել են: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում