Բաքվի բնակիչների մի մասին կրկին տարհանում են
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հարյուրավոր մարդկանց հանել իրենց բնակարաններից’ երկրում շինարարական այս կամ այն ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս անգամ Ալիևի վարչակարգը որոշում է կայացրել մայրաքաղաքում «Ազգային պարկ» (անտառային գոտի) հիմնելու համար քանդել Բաքվի մի քանի փողոցների հին շենքերն ու շինությունները: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը:
Գործադիր իշխանության ներկայացուցիչներն արդեն այցելել են շուրջ ութ փողոցի վրա գտնվող շենքերի բնակիչներին և սկսել նրանց հետ բանակցությունները: Ինչպես ադրբեջանական իշխանություներն արեցին նախորդ դեպքերում, այս անգամ ևս իրենց բնակարանները և տները լքել հորդորողները փոխարենն առաջարկում են 1500 ադրբեջանական մանաթ (շուրջ 1900 ԱՄՆ դոլար) ամեն քառակուսի մետրի համար: Սակայն խնդիրն այն է, որ այս շրջանում կան շատ փոքր մակաերես’ ընդամենը 20-30 քառակուսի մետր տարածություն ունեցող տներ, որի բնակիչներն իր վիճակի չեն լինի տրված փոխհատուցմամբ նոր բնակարան գնել մայրաքաղաքում: Ինչպես Բաքվում «Եվրատեսիլ»-ից առաջ, այնպես էլ այժմ Բաքվի բնակիչները կանգնած են տներից բռնի հեռացվելու վտանգի տակ: Ադրբեջանական իշխանությունները նախատեսում են շինարարական աշխատանքներն այստեղ ավարտին հասցնել մինչև 2014 թվականի ավարտը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում