Ադրբեջանական բանակում զինվոր է վիրավորվել
10/02/2014 12:01
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում «դժբախտ պատահարների» կամ «անզգուշության» հետևանքով շարունակում են զոհվել, վիրավորվել զինվորներ: Հերթական դեպքը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը ենթակա զորամասերից մեկում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, 20-ամյա Զամին Մալիքօղլու Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, «պատահմամբ» կրակել է ծառայակցի վրա: Վիրավորված Էլնուր Սահիբօղլու Ահմեդովն անմիջապես հոսպիտալացվել է: Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս փաստը: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ընթանում է նախնական հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում