ԱՄՆ-ն սկզբում կբանակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Նմանատիպ
ԱՄՆ-ը շահագրգռված Է Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության հարցերը, ներառյալ Սիրիայի իրադրությունը, քննարկելու գործում, բայց մտադիր չԷ այդ երկրի հետ բանակցություններ վարել, նախքան իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Վաշինգտոն պոստ» թերթին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:Նա նշել Է, որ, նախագահ Բարաք Օբամայի կարծիքով, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի անվտանգության խնդիրը կարեւոր նշանակություն ունի: «Սակայն այժմ մենք Իրանի հետ քննարկումներ չենք անցկացնում այդ թեմայի շուրջ եւ չենք անցկացնի այնքան ժամանակ, քանի դեռ համաձայնության չենք եկել նրա միջուկային դոսիեի շուրջ»,-ընդգծել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Մինչդեռ իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանում կայացած բանակցությունների ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները փետրվարի 9-ին համաձայնության են հասել յոթ նոր քայլերի շուրջ, որոնք իրանական կողմը պարտավորվել Է կատարել առաջիկա երեք ամսվա ընթացքում:
Մասնավորապես, Իրանը համաձայնել Է տեղեկատվություն տրամադրել պայթուցիչների ստեղծման ծրագրի վերաբերյալ եւ ապահովել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը Սագանդի ուրանի հանքավայր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում